Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Բրուցելոզ հիվանդության դեպքեր չեն հայտանբերվել

Բրուցելոզ հիվանդության դեպքեր չեն հայտանբերվել

ՀՀ առողջապահության նախարարության կողմից Ձորաղբյուր համայնքում, բնակչության շրջանում բրուցելոզ հիվանդության վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվել են իրականացվել մի շարք հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ, արդյունքում թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթ-կաթնամթերքը սննդում օգտագործած բնակչության շրջանում սահմանվել է բժշկական հսկողություն:

 

 89 անձի նկատմամբ կազմակերպվել և իրականացվել են բրուցելոզի նկատմամբ լաբորատոր շճաբանական հետազոտություններ (կրկնակի), որոնց արդյունքներն եղել են բացասական: 

 

Նախկինում արձանագրվել էր բրուցելոզով մեկ հիվանդ, որի տնտեսությունում հայտնաբերվել էր հիվանդ կենդանի, որն էլ  սպանդի է ենթարկվել: Հիվանդը հոսպիտալացվել է  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և առողջացումով դուրս գրվել:

 

Բնակչության շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն՝ բրուցելոզի կանխարգելման հարցերի ուղղությամբ:

 

Իրավիճակը վերահսկելի է:

 

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. nebolet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ